Գիտական թեզերի պաշտպանության թիվը նույնիսկ բավարար չէ գիտնականների սերնդափոխության համար. Կարեն Քեռյան
Կրթություն, գիտություն
15:39 17/12/2021
Հայաստան

Գիտական թեզերի պաշտպանության թիվը նույնիսկ բավարար չէ գիտնականների սերնդափոխության համար. Կարեն Քեռյան

«Այս տարի հաստատվել է 171 թեկնածուական և դոկտորական աստիճաններ, որից 154-ը թեկնածուական են իսկ 17-ը՝ դոկտորական»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտնեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը:

Նրա ներկայացմամբ 61 թեկնածուականը պաշտպանվել է բնական գիտությունների բնագավառում, իսկ 93-ը՝ հասարակական գիտությունների:

Կարեն Քեռյանի խոսքով՝  նախորդ տարվա համեմատ պաշտպանությունների թիվը 10-ով ավելացել են, բայց 6-7 տարի առաջ դրանց  թիվը շատ է եղել՝ մոտ 600:

«Այս պահին մեր գիտական թեզերի պաշտպանության թիվը նույնիսկ բավարար չէ գիտնականների սերնդափոխության և պրոֆեսորադասախոսական կազմի համալրման համար»,-հայտնեց ԲՈԿ-ի նախագահը և շեշտեց, որ հետագայում պետք է այնպիսի քաղաքականություն որդեգրել, որ գիտական թեզերի պաշտպանողների թիվն աճի, որը հնարավորություն կտա գիտնականների բանակը համալրել:

Քեռյանի խոսքով՝ պաշտպանությունների թվի նվազումների հիմնական պատճառբներից է, որ 2015թ.-ին եղել է դոկտորոկանների առաջադրման պայմանների խստացում, բայց 2021 թվականին նախրոդ տարվա համեմատ 2 անգամ ավելացել է դոկտրական թեզեր պաշտպանողների թիվը:

Նա հայտնեց, որ թեկանծուական թեզերի նվազման պատճառ է նաև ԲՈւՀ-երոմ ասպիրանտական տեղերի թվի կրճատումը:

Placeholder