Հայաստանի կանանց հավաքականը նոկդաունի է ենթարկել Ուկրաինայի հավաքականին
Սպորտ
20:03 17/12/2021
Հայաստան

Հայաստանի կանանց հավաքականը նոկդաունի է ենթարկել Ուկրաինայի հավաքականին

«Դինամո» մարզահամալիրում ընթացող թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշարում այսօր մրցել  են Հայաստանի և Ուկրաինայի կանանց հավաքականները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Մեր ընտրանին հաղթել է 5։2 հաշվով։ Գեղեցիկ հաղթանակներ են տոնել 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Ընդ որում՝ հաղթանակ տոնած մեր մարզուհիները իրենց մրցակիցնեին նաև նոկդաունի են ենթարկել»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder