17.12.2021. Կորոնավիրուսի 193  նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
Առողջություն
11:18 17/12/2021
Հայաստան

17.12.2021. Կորոնավիրուսի 193 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 16-ին կատարվել է 7069  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 510  հիվանդ, գրանցվել է մահվան 14  դեպք: Մահացածներից 3-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 17-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343350 դեպք, որոնցից 327539 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6437 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7885 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1489 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9374 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2479389 թեստավորում:
 

Placeholder
17.12.2021. Կորոնավիրուսի 193 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է