Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձին. Գեղամ Մանուկյան
Քաղաքական
16:08 17/12/2021
Հայաստան

Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձին. Գեղամ Մանուկյան

«Իշխանափոխությունից հետո կադրային ջարդի հետևանքով պետական կառույցները լցվել են անփորձ երիտասարդներով»,-Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նկատեց, որ այն արվել է ոչ թե կառավարությանն ու նրա ենթակա գերատեսչությունները երիտասարդ, հեռանկարային մասնագետներով ապահովելու համար, այլ՝ գործող իշխանության աջակիցների կողմից այդ կառույցները գրավելու նպատակով։

Շեշտելով որ երկիրը վերածվել է փորձադաշտի՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Օրենքներում փոփոխություններ են կատարվում, սակայն նույն օրենքներում մի քանի ամիս անց արդեն այլ՝ ծայրահեղ հակասական փոփոխություններ կկատարվեն, և այսպես շարունակ»։

Մանուկյանը պնդեց, որ ԲԴԽ անդամները շարունակում են մնալ հանրային ճնշման տակ։

Հայտարարելով, որ բողոքի ակցիայի նպատակը Հայաստանում օրենքի պաշտպանությունն է՝ Մանուկյանն ասաց «Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձին և այս ակցիան կդառնա նախազգուշացում»:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հավաստիացրեց, որ բողոքի ակցիան  շարունակական  է լինելու:
 

Placeholder
Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձին. Գեղամ Մանուկյան