Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում.  Պուտին
Իրավունք
16:57 17/12/2021
Աշխարհ

Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում. Պուտին

«Օմիկրոն կորոնավիրուսային շտամը ավելի արագ է տարածվում, դա արդեն ակնհայտ է»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը:

«Ինչպես ասում են փորձագետները, կորոնավիրուսի Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում, հենց յուրահատկությունը սա է, դա այսօր արդեն ակնհայտ է, հետևաբար, ռևակցիանցիայի պահանջներն ավելանում են»,- ասել է Պուտինը ՌՍՊԿ համագումարում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի Օմիկրոն շտամի առաջին դեպքերը ի հայտ են եկել Հարավային Աֆրիկայում: Ըստ ԱՀԿ-ի՝ դա համարվում է ամենավտանգավոր և ամենաշուտը տարածվող շտամը:

Placeholder
Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում. Պուտին