Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Մարտիրոսյան. Առաջին անգամ Հայաստանը հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր մարդկանց հեռախոսները վարակելու և լսելու համար
Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին ահազանգում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա մանրամասնում է, որ ծրագրերի օգտագործումը հայտնաբերվել է «Մեթա»-ի՝ Ֆեյսբուքի և Սիթիզենլաբի կողմից։
«Թիրախում քաղաքական գործիչներ և մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ և այֆոնների համար։
Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել, ես տեղյակ չեմ։
Վարակումը գնացել է կեղծ հղումներով ֊ որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ․ youtu-be[.]net։ ՍՄՍների և մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»,-գրել է փորձագետը։
Ըստ հետաքննության, նման լրտեսական ծրագրեր օգտագործում են Հայաստանը, Եգիպտոսը, Հունաստանը, Ինդոնեզիան, Մադագասկարը, Օմանը. Սաուդյան Արաբիան ու Սերբիան։
Նշվում է, որ այդ երկրներում, այդ թվում Հայաստանում ու ԵԳիպտոսում, այդ ծրագրերի զոհ են դարձել քաղաքական գործիչներ ու լրագրողներ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ իր և իր ընտանիքի անդամների հեռախոսները վարակել են հայտնի Pegasus ծրագրով։