Մահացել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը
Սպորտ
12:19 18/12/2021
Հայաստան

Մահացել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը

Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Բագրատ Օհանյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

«Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնում Օհանյանի մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում բռնցքամարտիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- նշված հաղորդագրության մեջ։ 

Placeholder
Մահացել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը