Հարավային Կորեայում երեխային գրիպի փոխարեն սխալմամբ պատվաստել են COVID-19-ի դեմ
Աշխարհում
14:54 18/12/2021
Աշխարհ

Հարավային Կորեայում երեխային գրիպի փոխարեն սխալմամբ պատվաստել են COVID-19-ի դեմ

Հարավային Կորեայում 7 ամսական փոքրիկ երեխային սխալմամբ պատվաստել են COVID-19 պատվաստանյութով՝ գրիպի փոխարեն: Հաղորդում է «Ռենհապ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սեոնգնամ քաղաքի տեղական իշխանություններին։

Պարզվել է, որ Սեուլից հարավ գտնվող այս քաղաքում  երեխային ներարկել են «Moderna» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չափահասի չափաբաժին: Այն նախատեսված է եղել երեխայի մոր համար։

Սխալը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին։ Երեխային հինգ օր հոսպիտալացրել են, բայց կողմնակի ազդեցություն չի ունեցել։ Միաժամանակ երեխայի ծնողները հայց են ներկայացրել մանկաբույժի դեմ՝ պահանջելով սխալ ներարկման համար փոխհատուցում տրամադրել։

Placeholder