Որոշ տեղեկություններով՝ Սև լճի մոտ բացի ադրբեջանական զինյալներից կան նաև թուրքական զինյալներ. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
19:06 18/12/2021
Հայաստան

Որոշ տեղեկություններով՝ Սև լճի մոտ բացի ադրբեջանական զինյալներից կան նաև թուրքական զինյալներ. Հայկ Մամիջանյան

«ՀՀԿ կուսակցության համագումարը ոչ միայն մեր՝ կուսակցականների, այլև ողջ քաղաքական դաշտի և երկրի համար անկյունաքարային իրադարձություն է և այն այլևս իրողութլուն է»,-ՀՀԿ 17-րդ համագումարից հետո լրագրողներին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա նշեց, որ համագումարին վերահաստատվել է կուսակցության նախագահի և  քաղաքական թիմի մոտեցումը:

«Մենք Հայաստանի համար, նրա արժանապատվությունն վերադարձնելու պայքարում ունենք 0 ամբիցիա, քանի դեռ հակապետական հակահայ գործունեություն ծավալող մարդին են իշխանության, մենք չենք պատկերացնում սովորկան  դասական պայքարը»,-ասաց ԱԺ պատգամավորը և հավելեց. «Մեր թիվ 1 նպատակն առանց որևէ ամբիացիայի ազատել մեր երկիրն կապիտուլյանտ իշանություններից, որից հետո արժանապատիվ քաղաքական պայքարում Հանրապետականը, ինչպես և ցանկացած դասական կուսակցություն, կփորձի հասնել իշխանության, որպեսզի իրականացնի իր ծրագրերն ի բարօրություն մեր երկրի և քաղաքացիների»:

Նա հայտարարեց, որ քաղաքական արձագանքներից դատելով ՀՀԿ-ն եղել և մնում է ՀՀ քաղաքական դաշտի առանցքային մասնակիցներից մեկը:

Պատասխանելով ՀՀԿ նախագահի պաշտոնում միայն Սերժ Սարգսյանի առաջադրման փաստը՝ Մամիջանյանը նկատեց, որ այլ առաջադրումների համար հնարավորություն ստեղծված էր, բայց այն չեղավ և հավելեց. «Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի փորձառությունը կուսակցաշինության, առաջին հերթին՝ պետականաշինության բնագավառում խիստ անհրաժեշտ է այս իրավիճակում մեր երկրին և նաև ՀՀԿ-ին, ինչով էլ տրամաբանված էր միայն իր առաջադրումը»:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ՀՀ իշխանության ձգտումների վերաբերյալ հարցին՝ պատգամավորը հիշեց, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, որ բացառում է Թուրքիայի ուղիղ մասնակցությունը Արցախի պատերազմական գործողություններին և այդ ակնառու կեղծիքի վրա էլ իշխող ուժը սկսել է բանակցային գործընթացը:

«Հավելյալ բանակցային ֆրոնտի բացումը, ցավով պետք է արձանագրեմ, որ ամենայն հավանականությամբ, նշանակում է հավելյալ պարտություններ և կորուստներ մեր երկրի համար»,-ասաց Մամիջանյանը և  բացատրեց, որ իշխանությունները չեն կարողացել իրարից զատել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները, իսկ դրանց սերտաճումը եռաչափ ֆորմատի՝ միայն վտանգ կարող է դառնալ ՀՀ-ի համար:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ երբ Սերժ Սարգսյանն էր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին խոսում, այն ժամանակ 0 նախապայմանի հիմքն էր դրված և այդ հարաբերությունները տարանջատվում էին Ադրբեջանի խնդրից, իսկ հիմա ճիշտ հակառակ ընթացքով է գնում հարաբերությունների հաստատումը, որը  նա համարեց ինքնասպանություն:

Մամիջանյանը շեշտեց, որ ՀՀ իշխանություններն այդ քայլով բանակցությունների կողմ են դարձնում Թուրքիային, որը ուղղակի ներգրավվածություն է ունեցոլ Արցախի և Հայաստանի դեմ իրականացված ռազմական գործողություններին:

«Ինչու եմ ասում նաև Հայաստանի, քանի որ ըստ որոշ տեղեկությունների, Սև լճի մոտ բացի ադրբեջանական զինյալներից կան նաև թուրքական զինյալներ»,-հայտարարեց «Պատիվ ունեմ»,-խմբակցության պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև խաղաղության դարաշրջան բացելու մասին Փաշինյանի արած հայտարարութուններին և ասաց. «Խաղաղության դարաշրջանի արդյունքները ես տեսնում եմ Արցախի Եղբայրական գերեզմանոցում, Եռաբլուրում և ամեն առավոտ նորությունները կարդալիս, երբ հերթական հերոսը զոհվում է շփման գծում կամ սահմանում»:

Պատգամավորը շեշտեց, որ այս վիճակը շարունակվելու է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության:

Placeholder