18.12.2021. Արցախում կորոնավիրուսի 27 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Առողջություն
13:17 18/12/2021
ԼՂՀ

18.12.2021. Արցախում կորոնավիրուսի 27 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 82 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահ  86-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է  30027 քաղաքացու հետազոտություն, որից 4651-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
18.12.2021. Արցախում կորոնավիրուսի 27 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է