Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Վիեննայի հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել Իրանի միջուկային հարցերի վերաբերյալ տեքստի շուրջ
Վիեննայում Իրանի հետ բանակցությունների մասնակիցները ընդհանուր ըմբռնման են եկել ատոմային հարցերի տեքստի վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հատուկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։
«Համեստ առաջընթացի երկրորդ բաղադրիչն այն է, որ ԵՄ դիվանագիտության շնորհիվ մենք այժմ, մասնավորապես, ընդհանուր պատկերացում ունենք, թե որն է լինելու այն տեքստը, որը կարող է հիմք ծառայել միջուկային հարցերի շուրջ բանակցությունների վերսկսման համար, որը ողջունելի է»,-ասել է նա:
«Ես ուզում եմ հստակ ասել. երբ մենք խոսում էինք միջուկային խնդիրների մասին, մենք իրականում խոսում էինք միջուկային հարցերի շուրջ քննարկումների օրակարգի մասին»,-հայտարարել է ԱՄՆ ԱԳՆ խոսնակը։
Նրա խոսքով՝ ինքը ուշադրությունը կենտրոնացնում է այդ հարցի վրա, որպեսզի հանրությունը հասկանա առաջընթացի էությունը։