«Մանկական Եվրատեսիլ-ի» առցանց քվեարկությունը մեկնարկել է
Մշակույթ
10:45 18/12/2021
Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ-ի» առցանց քվեարկությունը մեկնարկել է

«Մանկական Եվրատեսիլ-2021» երաժշտական միջազգային  առցանց քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 17-ին ժամը 23:00-ից: Հայաստանում բնակվողները կարող են քվեարկել նաև Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի օգտին՝ այցելելով jesc.tv կայքը։ Պետք է քվեարկել 3 մասնակցի օգտի։

Քվեարկության առաջին փուլը կավարտվի կիրակի՝ դեկտեմբերի 19-ին մրցույթից  անմիջապես առաջ, երկրորդ փուլը կսկսվի մրցույթի ընթացքում՝ բոլոր մասնակիցների ելույթից հետո ու կտևի 15 րոպե։ Քվեները քվեարկությունը  վերահսկող թիմի կողմից կվերածվեն միավորների։ Վերջնական արդյունքի 50 տոկոսը որոշվում է հենց հեռուստադիտողների քվեարությամբ, 50 տոկոսը՝ պրոֆեսիոնալ ժյուրիի։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր, ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Մալթա, Իտալիա, Բուլղարիա, Ռուսաստան, Իռլանդիա, Հայաստան, Ղազախստան, Ալբանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ադրբեջան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա։
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Փարիզում:

Մալենայի «Քամի քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

Placeholder
«Մանկական Եվրատեսիլ-ի» առցանց քվեարկությունը մեկնարկել է