Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
Մշակույթ
21:41 19/12/2021
Հայաստան

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան  զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Հաղթողն ընտրվեց հեռւստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության՝ 50/50 հարաբերակցությամբ։ Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանի պատվիրակը երրորդն էր, որին գումարվեց առցանց քվեարկության արդյունքը և Հայաստանը դարձավ հաղթող։ Երկրորդ տեղում Լեհաստանի, երրորդ՝ Ֆրանսիայի ներկայացուցիչներն են։

Հիշեցնենք, որ նա մրցույթին հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որի  երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

Մրցույթը կայացավ Փարիզում։ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցեց 19 երկրի ներկայացուցիչ՝ Հայաստան, Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Մալթա, Իտալիա, Բուլղարիա, Ռուսաստան, Իռլանդիա, Ղազախստան, Ալբանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ադրբեջան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա։

Placeholder
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում