«Օմիկրոնն» արդեն Վրաստանում է
Տարածաշրջան
17:09 20/12/2021
Տարածաշրջան

«Օմիկրոնն» արդեն Վրաստանում է

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման երկու դեպք։ Այս մասին գրում է «georgia.gov»-ը։

Երկու հիվանդներն էլ Վրաստանի քաղաքացիներ են։ Նրանցից մեկը վերադարձել է Դուբայից, մյուսը՝ ԱՄՆ-ից։ Նրանց հետ շփվել է 26 մարդ, ովքեր նույնպես թեստավորվել են։ Երկուսի մոտ հիվանդությունը թեթև է ընթանում, նրանք ինքնամեկուսացել են տանը։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի շուրջ 90 երկրներում, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն անվանել է «անհանգստություն առաջացնող»։ Աշխարհում դրա տարածման էպիկենտրոնը Աֆրիկայի հարավն է։

Placeholder
«Օմիկրոնն» արդեն Վրաստանում է