Ռոսպոտրեբնադզորը սահմանափակել է Թուրքիայից պղպեղի, նռան և խաղողի ներկրումը
Տնտեսություն
09:17 20/12/2021
Աշխարհ

Ռոսպոտրեբնադզորը սահմանափակել է Թուրքիայից պղպեղի, նռան և խաղողի ներկրումը

Ռոսպոտրեբնադզորը նոյեմբերի 17-ից դադարեցրել է պղպեղի և նռան ներկրումը Թուրքիայից, դեկտեմբերի 10-ից՝ թուրքական խաղողի ներկրումը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված  է գերատեսչության կայքում։

Նշվում է, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը Թուրքիայից և Իրանից 33 արտադրողի գյուղատնտեսական ապրանքներ վեց տեսակ է հայտնաբերվել, որոնք պարունակում են 12 թունաքիմիկատների մնացորդային քանակություն, որոնցից 10-ը Ռուսաստանի Դաշնությունում օգտագործման համար արգելված է։

Ընդգծվում է, որ ներկրման արգելման պատճառով 60 հազար տոննա թուրքական խաղող և ավելի քան 10 հազար տոննա նուռ Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տվել ներկրել։

Placeholder