Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդեն իսկ հայրենադարձությունն էլ հաստատեց, որ մեր տվյալները համապատասխանում էին իրականության. Իրավապաշտպան
«Երեք տասնյակից ավելի անձ է Ադրբեջանի կողմից գերեվարվել նոյեմբերի 16-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ արդեն իսկ հայրենադարձությունն էլ հաստատեց, որ իրենց փաստական տվյալները համապատասխանում էին իրականությանը։
Ս. Սահակյանը հիշեցրեց, որ նախ պաշտպանության նախարարության կողմից պաշտոնականացվեց 12 գերի, 13 գերի, երկրորդեց Նիկոլ Փաշինյանը։
«Ստիպված հրապարակային դաշտում խոսեցինք, որ մեկ տասնյակը չէ, երեք տասնյակն է՝ զերծ մնալով կոնկրետ թիվ նշելուց, բայց ցույց տվեցինք, որ 30-ից ավելի է։ Որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ասուլիսում նշեց, ըստ ոչ ճշտված աղբյուրների, քանակը գերազանցում է 30-ը։ Ներկայումս պետական կառույցները ևս խոսում են 32 անձի գերեվարման մասին։
Վստահորեն գիտենք, որ երեք տասնյակից ավելի անձինք են գերեվարվել»,- նշեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, երեկ Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 10 հայ զինծառայողի։