«3+3» ձևաչափի հաջորդ նիստը հնարավոր է կայանա Թուրքիայում
Քաղաքական
09:00 20/12/2021
Տարածաշրջան

«3+3» ձևաչափի հաջորդ նիստը հնարավոր է կայանա Թուրքիայում

Հարավային Կովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ նիստը հնարավոր է տեղի ունենա Թուրքիայում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր ենք փոխանակել Մոսկվայում տեղի ունեցած «3+2» հարթակի նիստ և վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Ակնկալում ենք հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում և հույս ունենք, որ Վրաստանը նույնպես  կմասնակցի դրան»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ «3+3» ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի փոխարտգործնախարարները։ Վրաստանը չէր մասնակցել «3+3» ձևաչափի աշխատանքներին։

 

Placeholder
«3+3» ձևաչափի հաջորդ նիստը հնարավոր է կայանա Թուրքիայում