Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
20.12.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 19-ին կատարվել է 4897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 364 հիվանդ, գրանցվել է մահվան 6 դեպք: Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343708 դեպք, որոնցից 328799 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5513պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7903 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1493 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9396 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2497107 թեստավորում