Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեկտեմբերի 22-24-ն աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երկրի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից։
Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2021 թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և ՀՀ նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների գծով նախատեսված միջոցառումների նախագիծը:
Ըստ ՀԱՊԿ կայքի, սպասվում նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: