Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել գերիների նկատմամբ ցուցաբերել հումանիտար վերաբերմունք
ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից տասը հայ ռազմագերիների ազատ արձակումը, որը կայացել է ԵՄ աջակցությամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Կոչ ենք անում արագ և ամբողջությամբ ազատ արձակել կալանավորված բոլոր անձանց, փոխանակել աճյուններներն ու հաշվետու լինել անհետ կորածների վերաբերյալ։ Մենք ընդգծում են կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը՝ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել է նա՝ կիսելով Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ դեսպանորդ Թոյվո Քլարի հրապարակած գրառումն ու լուսանկարները։
Նկատենք, որ Նեդ Փրայսի գրառման վերջին կոչը վերաբերում է Ադրբեջանին, քանի որ ավելի վաղ ռուս գերենալ Ռուստամ Մուրադովը, որ զբաղվում է գերիների փոխանակմամբ, հայտարարել էր, որ Հայաստանում այլևս ադրբեջանցի գերեվարվածներ չկան։
Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հատուկ զեկույցում փաստերով նշել էր, որ հայ գերիներն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների։
We welcome Azerbaijan's release of 10 Armenian detainees on December 19 with EU support. https://t.co/lWjJgODz6b
— Ned Price (@StateDeptSpox) December 19, 2021