Հադրութի ջուրը՝ գլխավոր դերակատար
Մշակույթ
14:15 21/12/2021
Հայաստան

Հադրութի ջուրը՝ գլխավոր դերակատար

Դեկտեմբերի 24-ին Սիսիանի Արտ Լաբարատորիա «էպիկենտրոն»-ում տեղի կունենա «Ռևանշ լինելու է» փերֆորմանսը: Panorama.am-ի հետ զրույցում փերֆորմանսի կազմակերպիչ արվեստագետ Աշոտ Ավագյանը նախ ասաց, որ ռևանշն, ըստ էության, սխալ ենք հասկանում:

«Ռևանշը մեր հետագայի մասին է, ինչ-որ պետք է լինի: Խոսքն ինքնակազմակերպվելուն է վերաբերում, թե ինչ պետք է լինի 5,10, 20 տարի անց»,- նշեց նա:

Ա. Ավագյանի խոսքով, մեծ ողբերգությունից հետո արդեն մեկ տարի կորցրել են, այժմ քաղաքական գործիչները փորձում են հեռացնել այս իշխանությանը, իսկ նոր իշխանությունն արդեն ինքնակազմակերպման խնդիր պետք է դնի:

«Ես որպես այս հասարակության մաս, փորձում եմ իմ գործով դա անել»,- նշեց արվեստագետը՝ հավելելով, որ պլանավորել էին այս փերֆորմանսը  հրամանատար Աշոտ Մինասյանի հետ անել, ով այժմ  կալանավորված է, հետևաբար ինչ որ բան փոխվել է:

Փերֆորմանսի գլխավոր պերսոնաժը Հադրութի ջուրն է:

«Հադրութից ջուր ունեմ բակլաժկայիս մեջ: Մոռացել էի խմել, մեկ տարի շարունակ մնացել է: Այդ  բակլաժկայի ջուրը պետք է դառնա գլխավոր պերսոնաժը: Ովքեր համաձայն են հետագա ռևանշին, կօծվեն այդ ջրով ու ամեն մեկն իր համար կփորձի հետագայում զբաղվել ինքնակազմակերպման աշխատանքներով:

Երևի իմ կողմից խոսք կհնչի, որ ամեն ժողովորդի հետ էլ պատահում է նման բան, բայց եթե որևէ ժողովուրդ չի ուզում գնչու դառնալ, անպայման պետություն է ունենում: Փորձենք պետությունը, փաստորեն, զրոյական վիճակից նորից կառուցել, ինչպես եղել է 1988 թվականից»,- ասաց Ա. Ավագյանը:

Նա կրկնեց, որ իր ասելիքը հետոյին է վերաբերում՝ որպեսզի 5, 10, 20 տարի հետո ռևանշ լինի:

«Նոր իշխանությունը պետք է հասկանա, որ ռևանշն անհրաժեշտ է, որովհետև պետականությունն իր ինստիտուտներով վերականգնելու կարևոր նշանակություն ունի»,- ասաց արվեստագետը:

Օրինակի համար նա նշեց, որ այդ նոր իշխանությունը ծրագիր է գրում, կետերից մեկը կրթության ոլորտին է վերաբերում. մանկապարտեզի դաստիարակները ժամը մեկ երեխաներին ասում են՝ եթե ուզում եք այս արևի տակ ապրեք, պետք է ապրելու համար կռիվ տաք:

«Իսկ այդ կռիվ տալու համար նախ շատ հարցեր պետք է լուծվեն:  Առաջին հերթին  ժողովրդագրության հարցը»,- ասաց Ա. Ավագյանը:

Ըստ նրա, այդ հարցերը պետք է ներկա իշխանությունները լուծեին, սակայն անազիվ են, չեն արել ու մեկ տարի արդեն ուշացել են:

Նա վստահ է, որ նմանատիպ ներկայացումները, միջոցառումներն իրենց արդյունքը կտան, դրանց միջոցով հասարակությանը կկարողանան հասցնել այն, ինչ անհրաժեշտ է. «Վստահ եմ՝ կհասնենք արդյունքի: Երբ իրենք 20 տարի առաջ սկսում էին ընտանիքի, պետության քայքայման  գործընթացի, սուտ բարեկամության քարոզչությունը և 20 տարի հետո հասնում են դրան: Նույն պրոցեսը պետք է տեղի ունենա»:

Ինչո՞ւ մեզ հետ եղավ այն, ինչ եղավ հարցին ի պատասխան արվեստագետն ասաց, որ բազմաշերտ խոսակցություն է, սակայն փաստն այն է, որ մենք մեր պետությունը չսիրեցինք:

Placeholder