Թողարկվել է «Հարի Փոթերը 20 տարի անց»-ի հատուկ թրեյլերը
Մշակույթ
12:59 21/12/2021
Աշխարհ

Թողարկվել է «Հարի Փոթերը 20 տարի անց»-ի հատուկ թրեյլերը

The Amediateka-ն հրապարակել է «Հարի Փոթեր 20 տարի անց. Վերադարձ Հոգվարթս» հատուկ էպիզոդի պաշտոնական թրեյլերը։ Դրա թողարկումը համընկնում է «Հարի Փոթերը և կախարդական քարը» ֆիլմի 20-ամյակի հետ։ Դրվագում կլինեն կադրեր նկարահանումներից և դերասանների հետ հարցազրույցներից: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նախագծին մասնակցել են Դենիել Ռեդքլիֆը, Էմմա Ուոթսոնը և Ռուպերտ Գրինթը։ Նրանք կհանդիպեն ռեժիսոր Քրիս Կոլամբուսի և Հարի Փոթերի մասին ֆիլմերի այլ դերասանների, այդ թվում՝ Թոմ Ֆելթոնի, Ռեյֆ Ֆայնսի և Հելենա Բոնեմ Քարթերի հետ:

Հարի Փոթերի գրքերի հեղինակ Ջ.Կ. Ռոուլինգը չի մասնակցել նկարահանումներին։

Նախագծի պրեմիերան կկայանա հունվարի 1-ին HBO Max առցանց կինոթատրոնում։

 

Placeholder