Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վահե Հակոբյանն ու Սեյեդ Մեհդի Ֆարշադանը կարևորել են Մեղրու ազատ տնտեսական գոտու զարգացումը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, անդամներ Մխիթար Զաքարյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Վահե Հակոբյանը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:
Սեյեդ Մեհդի Ֆարշադան տեղեկացրել է, որ խորհրդարանում ունեցել են արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ: Նա կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը:
Անդրադառնալով ապրանքաշրջանառության ծավալներին՝ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ այս պահին այն կազմում է 350 մլն դոլար: Նա հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կինի ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի:
Նշվել է, որ 2022 թվականին նախատեսվում է վերանորոգել Մեղրու մաքսակետն ու այն համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:
Երկուստեք կարևորվել է Մեղրու ազատ տնտեսական գոտու զարգացումը: