21.12.2021.Արցախում կորոնավիրուսով 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր
Առողջություն
11:29 21/12/2021
ԼՂՀ

21.12.2021.Արցախում կորոնավիրուսով 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 20-ին կատարվել է 261 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 2 մահ՝  62-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սրտի ռիթմի խանագարումներ, սուր շնչական անբավարարություն:

81-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 80% ախտահարում, սուր շնչական անբավարարություն:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30640 քաղաքացու հետազոտություն, որից 4683-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
21.12.2021.Արցախում կորոնավիրուսով 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր