Վաղը բոլոր հարցերի պատասխանը կհնչի. Մարության
Քաղաքական
14:56 21/12/2021
Հայաստան

Վաղը բոլոր հարցերի պատասխանը կհնչի. Մարության

«Ինչո՞ւ եք դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից», «ի՞նչ գաղափարական խնդիր կա», «ձեր կուսակցութունը հիմնելո՞ւ եք, այլ կուսակցություն  գնալո՞ւ եք»: Երևանի ավագանու չկայացած նիստից հետո լրագրողներն այս հարցերն ուղղեցին քաղաքապետ Հայկ Մարությանին: Սակայն բոլոր հարցերը մնացին անպատասխան:

«Վաղը կխոսեմ, վաղը կլինի նիստ բոլոր հարցերի պատասխանը կհնչի»,- ասաց Մարությանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ժամը 10:00-ին կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ։ Օրակարգում է «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Գործընթացը սկսել է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

Իսկ ավագանու այսօրվա նիստը չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց: «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց նիստը:

Placeholder
Վաղը բոլոր հարցերի պատասխանը կհնչի. Մարության