«Մուրացան» հիվանդանոցը Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն դրամ աջակցության շնորհիվ 11 նորածնային բժշկական սարքավորում ունի
Առողջություն
12:10 21/12/2021
Հայաստան

«Մուրացան» հիվանդանոցը Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն դրամ աջակցության շնորհիվ 11 նորածնային բժշկական սարքավորում ունի

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի  և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:

Բարերար Կարեն Վարդանյանը  հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության  գերժամանակակից կյանք փրկող 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր  մակարդակով: 

Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
«Մուրացան» հիվանդանոցը Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն դրամ աջակցության շնորհիվ 11 նորածնային բժշկական սարքավորում ունի