ԱՄՆ-ում մահացել է «Օմիկրոն» շտամով առաջին հիվանդը
Աշխարհում
11:04 21/12/2021
Աշխարհ

ԱՄՆ-ում մահացել է «Օմիկրոն» շտամով առաջին հիվանդը

ԱՄՆ-ում առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի «Օմիկրոն» շտամով վարակված մարդու մահ, հայտնում է ABC-ն՝ հղում անելով Տեխասի առողջապահական համակարգին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Հարիս շրջանի ներկայացուցիչները միայն պարզաբանել են, որ մահացած հիվանդը 50 տարեկանից բարձր տղամարդ է, ով չի պատվաստվել և առողջական լուրջ խնդիրներ է ունեցել»,- ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջին շաբաթվա ընթացքում «Օմիկրոն»-ը դարձել է ԱՄՆ-ում COVID-19-ի գերիշխող շտամը՝ կազմելով բոլոր հաստատված դեպքերի 73,2 տոկոսը։ Շտամն երկրում առաջին անգամ գրանցվել է դեկտեմբերի 1-ին։

Placeholder
ԱՄՆ-ում մահացել է «Օմիկրոն» շտամով առաջին հիվանդը