Վահե Հակոբյանը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Քաղաքական
15:56 21/12/2021
Հայաստան

Վահե Հակոբյանը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, անդամներ Մխիթար Զաքարյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը:

ԱԺ պաշտոնական էջի փոխանցմամբ, Վահե Հակոբյանը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:

Սեյեդ Մեհդի Ֆարշադան տեղեկացրել է, որ խորհրդարանում ունեցել են արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ: Նա կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը:

Անդրադառնալով ապրանքաշրջանառության ծավալներին՝ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ այս պահին այն կազմում է 350 մլն դոլար: Նա հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կինի ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի:

Նշվել է, որ 2022 թվականին նախատեսվում է վերանորոգել Մեղրու մաքսակետն ու այն համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:

Երկուստեք կարևորվել է Մեղրու ազատ տնտեսական գոտու զարգացումը:










Placeholder
Վահե Հակոբյանը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները