Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին
Քաղաքական
16:46 21/12/2021
Հայաստան

Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Սուրենի Տողանյանին պարգևատրել  Բարեկամության շքանշանով», – ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում:

Placeholder
Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին