22.12.2021. Կորոնավիրուսի 152  նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
Առողջություն
11:41 22/12/2021
Հայաստան

22.12.2021. Կորոնավիրուսի 152 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 21-ին կատարվել է 6756 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 153 հիվանդ, գրանցվել է մահվան 7  դեպք: 

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343997 դեպք, որոնցից 329281 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5301 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7921 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1494 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9415 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2509795 թեստավորում:
 

Placeholder
22.12.2021. Կորոնավիրուսի 152 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է