22.12.2021. Արցախում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Առողջություն
13:00 22/12/2021
ԼՂՀ

22.12.2021. Արցախում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 21-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 85 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահ՝  88-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի բազալ հեմատոմա:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30925 քաղաքացու հետազոտություն, որից 4709-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
22.12.2021. Արցախում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է