Օքսֆորդի համալսարանն ու AstraZeneca-ն աշխատում են «Օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ
Աշխարհում
11:13 22/12/2021
Աշխարհ

Օքսֆորդի համալսարանն ու AstraZeneca-ն աշխատում են «Օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ

Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca անգլո-շվեդական ընկերությունը սկսել են պատվաստանյութ ստեղծել՝ նախատեսված կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով AstraZeneca-ի հայտարարությանը:

Օքսֆորդում հետազոտական խմբի ղեկավար Սենդի Դուգլասի խոսքով՝ ադենովիրուսի հիման վրա պատրաստված պատվաստանյութերը սկզբունքորեն կարող են կիրառվել ցանկացած նոր հիմնամանրէի դեմ ավելի արագ արձագանքման համար, քան ենթադրվում էր նախկինում:

Մասնագետները կարծում են, որ անհրաժեշտության դեպքում պատվաստանյութի փոփոխված տարբերակը կկարողանան ստեղծել 100 օրվա ընթացքում:

Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալության ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ առկա պատվաստանյութերի արդյունավետությունը զգալիորեն նվազել է «Օմիկրոն» հիմնամանրէի ի հայտ գալով:

Առաջին անգամ այն հայտնաբերվել է նոյեմբերի 26-ին Աֆրիկայի հարավում: Կորոնավիրուսի նոր տեսակն արդեն տարածվել է 106 երկրում:

 

Placeholder
Օքսֆորդի համալսարանն ու AstraZeneca-ն աշխատում են «Օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ