Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից
Քաղաքական
16:39 22/12/2021
Հայաստան

Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից

Երևանի ավագանու նիստում տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու քվեարկությունը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ. Հրաչյա Սարգսյանի թեկնածությանը քվեարկությանը մասնակցած ավագանու 57 անդամներից կողմ է քվեարկել 44-ը, դեմ՝ 10-ը, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ 

«Այսպիսով պետք է արձանագրել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին ավագանու որոշման նախագիծը  ստանում է դրական արդյունք: Շնորհավորում եմ պարոն Սարգսյան, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը»,-ասաց նիստը վարողը:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանին  անվստահություն հայտնելու գործընթացը սկսել էր ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

 

Placeholder
Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից