Միրզոյանն ու Լավրովը կարևորել են դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը
Քաղաքական
17:55 22/12/2021
Հայաստան

Միրզոյանն ու Լավրովը կարևորել են դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։

Placeholder
Միրզոյանն ու Լավրովը կարևորել են դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը