Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Քաղաքական
20:17 21/12/2021
Աշխարհ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, ԼՂ-ում, նաև ճնշումը՝ RT հեռուստաալիքի վրա, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակման ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան այդ հարցերի շուրջ գործում են և ապագայում էլ մտադիր են սինխրոն գործել», -նշված է Կրեմլի հաղորդագրության ԼՂ-ին առնչվող հատվածում։

Placeholder
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը