Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հասարակություն
20:30 22/12/2021
Հայաստան

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Մայրաքաղաքում դեկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-ին՝  կեսօրից հետո, հնարավոր է թույլ ձյուն:Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում դեկտեմբերի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Placeholder
Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ