Սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում ստեղծված իրավիճակի մասին
Քաղաքական
15:13 23/12/2021
Հայաստան

Սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում հանդարտություն պահպանել։ Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։ 

«Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին»,- նշել է Է. Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի խոշորացված այս համայնքում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել՝ թե նախկին համայնքապետ Մինասյանը, թե «Ապրելու երկիր»  կուսակցության  թեկնածու Վալոդյա Գրիգորյանը հայտարարում են, որ ավագանու նիստում իրենք են ընտրվել քաղաքապետ։

Դեկտեմբերի 5-ին կայացած քվեարկության արդյունքում առավել մեծ թվով ձայներ հավաքել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝  4 637 քվե։ «Դավիթ Մինասյան» դաշինքը ստացել է 2 227 քվե, ՔՊ-ն՝ 2 609 քվե։ Այսօր հայտնի դարձավ՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Մինասյանը դիմել  է դատարան՝ բողոքարկելու արդյունքները։

 

Placeholder
Սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում ստեղծված իրավիճակի մասին