Նախատոնական այս շրջանում մի մոռացեք այն մարդկանց մասին, ովքեր ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն
Առողջություն
16:20 23/12/2021
Հայաստան

Նախատոնական այս շրջանում մի մոռացեք այն մարդկանց մասին, ովքեր ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Դեկտեմբերի 25-ին` շաբաթ օրը, Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատելու է:

«Հարգելի հայրենակիցներ,

Նախատոնական այս շրջանում, մտերիմների, ընկերների ու հարազատների համար նվերներ նախապատրաստելիս, մի մոռացեք այն մարդկանց մասին, ովքեր ունեն ձեր արյան կարիքը։
Ամփոփեք տարին ամենակարևոր ու բարի գործով․ նվիրեք կյանք...»,- նշում են Արյունաբանական կենտրոնից։ 

Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Արյունատվության հակացուցումներին կարելի է ծանոթանալ  այստեղ։ 

Placeholder