Հայկական ռեստորանը` Forbes-ի 2021 թվականի լավագույն ռեստորանների թոփ տասնյակում
Աշխարհում
17:43 25/12/2021
Աշխարհ

Հայկական ռեստորանը` Forbes-ի 2021 թվականի լավագույն ռեստորանների թոփ տասնյակում

Ամերիկյան Forbes ֆինանսատնտեսական ամսագիրը ներկայացրել է 2021 թվականի 10 լավագույն ռեստորանները։ Հրատարակության ցանկում տեղ է գտել նաև «Ծաղկունք» հայկական ռեստորանը։

«Ծաղկունքը» գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում։

Հոդվածի հեղինակը պատմել է հայ խոհարար Սուսաննա Ղուկասյանի մասին, ով թիմի հետ պատրաստել է համեղ նախաճաշ՝ բաղկացած թարմ և ապխտած պանիրների տեսականիից, թարմ խոտաբույսերից, լավաշից, ձվով ուտեստներից, լազանյա և ավելուկ (վայրի թրթնջուկ)։

Հոդվածում նշվում է, որ անգամ համաճարակին, Forbes-ի ցուցակում գտնվող ռեստորանները բավականին հարմար են աշխարհի ժամանակակից իրողություններին։

Ամենահետաքրքիրն այն է՝ կան ռեստորաններ, որոնք նույնիսկ ճաշացանկ չունեն, բայց դա չի խանգարում արդյունավետ և որակյալ աշխատանք ապահովելուն։

Placeholder