Աստրախանում կորոնավիրուսային հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հրդեհի զոհ Է դարձել երկու հիվանդ
Աշխարհում
12:46 24/12/2021
Աշխարհ

Աստրախանում կորոնավիրուսային հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հրդեհի զոհ Է դարձել երկու հիվանդ

Մարզային ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհի զոհ է դարձել երկու հիվանդ։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։

Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 09։00-ին մոտ, այն շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում է «կարմիր գոտին»։

Բաժնից տարհանվել է 16 մարդ, հրդեհի մակերեսը կազմել է 15 քմ։

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն արագորեն մարել են հրդեհը, սակայն մինչ այդ անկողնուն գամված երկու հիվանդ մահացել էր։

Հրդեհի պատճառը ըստ նախնական տվյալների եղել է կարճ միացումը։

Placeholder