24.12.2021. Կորոնավիրուսի 135 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Առողջություն
11:20 24/12/2021
Հայաստան

24.12.2021. Կորոնավիրուսի 135 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 23-ին կատարվել է 6236 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 135 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 407 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344261 դեպք, որոնցից 329983 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4843 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7939 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1496 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9435 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2522916 թեստավորում:
 

Placeholder
24.12.2021. Կորոնավիրուսի 135 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է