Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանավորված մնալ
Իրավունք
19:00 24/12/2021
Հայաստան

Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանավորված մնալ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

168.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնել է, որ քիչ առաջ մերժվեց իրենց ներկայացրած Վերաքննիչ բողոքը, որը մակագրվել էր դատավոր Տիգրան Սիմոնյանին:

«Խնդրել էինք, որ դատարանը իրավական մոտեցում ցուցաբերեր, հարցին իրավաբանորեն մոտենար, դրանով իսկ օբյեկտիվություն կդրսևորվեր: Մինչդեռ դատարանը հարցին չգիտես ինչ կերպ մոտեցավ, բայց հաստատ՝ ոչ իրավաբանորեն»,- նշեց Տոնոյանի պաշտպանը:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել էր, թե ինչո՞ւ են անհիմն Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու պնդումները:

«Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի ազատության մեջ գտնվելու իրավական կոնկրետ հիմքերին, միակ հիմնավորումը, որը դրված է Տոնոյանի կալանքի հիմքում, և որը վարույթն իրականացնող մարմինը և դատարանները մշտապես փորձել են հաստատել, թե քանի որ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

Placeholder
Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանավորված մնալ