Հայաստանի Ազգային հերոս, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը 93 տարեկան է
Մշակույթ
18:27 24/12/2021
Հայաստան

Հայաստանի Ազգային հերոս, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը 93 տարեկան է

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Դեկտեմբերի 23-ին լրացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,  Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես  Չեքիջյանի ծննդյան 93-ամյակը:

Տարեդարձի առթիվ մաեստրոյին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:

«Անգնահատելի է Հովհաննես Չեքիջյանի ավանդն ու ներդրումը  հայ երգչախմբային արվեստի զարգացման ու տարածման գործում: Դժվար է պատկերացնել որևէ երկիր, որտեղ Մաեստրոն իր երգչախմբով ելույթներ ունեցած չլինի՝ աշխարհով մեկ ներկայացնելով  հայ երաժշտարվեստի նվաճումներն ու կոմիտասյան կոթողները»,- նշված է հաղորդագրությունում:
 

Placeholder
Հայաստանի Ազգային հերոս, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը 93 տարեկան է