«Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 100-ից ավելի երկրներում
Աշխարհում
17:30 24/12/2021
Աշխարհ

«Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 100-ից ավելի երկրներում

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 110 երկրներում։ Այն տարածվում է ավելի արագ, քան «Դելտա» շտամը, բայց՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուրբաթ օրը տարածված COVID-19-ի մասին ինֆորմացիայի, այն կարող է լինել ավելի թեթև։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Դեկտեմբերի 22-ի դրությամբ «Օմիկրոն»-ը հայտնաբերվել է ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջանների 110 երկրներում։

Առաջնային տվյալները ցույց են տալիս, որ «Օմիկրոն»-ը շատ ավելի արագ է տարածվում, քան «Դելտա»-ն և կարող է ավելի քիչ ծանր լինել: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե որքանով են պատվաստանյութերը կամ նախկին հիվանդությունները նպաստում հիվանդության ավելի հեշտ ընթացքին»,- նշվում է հաղորդագրությունում։ 

Placeholder
«Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 100-ից ավելի երկրներում