Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Քաղաքական
16:50 24/12/2021
Հայաստան

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ երկրների  ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրպետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ 

Placeholder
Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը