Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին. Սա ի՞նչ աբսուրդ որոշում է
Իրավունք
10:11 24/12/2021
Հայաստան

Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին. Սա ի՞նչ աբսուրդ որոշում է

Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, որ այժմ աշխատում է Դրեզդենի խոշոր փաստաբանական ընկերություններից մեկում, դասավանդում Հագենի համալսարանում, ֆեյսբուքյան գրառմամաբ անդրադարձել է ՍԴ երեկվա որոշմանը.

«Յանի որ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» նախադասության միջից «իր հաշվին»-ը ջնջես, կնշանակի, թե ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է «ուրիշի հաշվի՞ն»։ Սա ի՞նչ աբսուրդ որոշում է։

ՍԴ որոշումն ամենևին չի նշանակում, թե մեկ ուրիշը (պետությունը) պիտի վճարի հետազոտության համար։ Ավելին, ՍԴ-ն պետությանը չի էլ պարտավորեցրել նորից կարգավորել այդ հարցը։ Ոչ ԱԺ-ն, ոչ առողջապահության նախարարը պարտավոր չեն հիմա որևէ բան ավելացնել կամ պակասեցնել իրենց որոշումներում։ Ամեն ինչ կարող է հենց էսպես էլ մնալ՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը»։ Դե ասեք, թե ով պիտի վճարի աշխատողի հետազոտության համար։

ՊՇՌ հետազոտություն իրականացնելու պարտականությունը շարունակում է մնալ։ Որ հիմա աշխատողը գնա ՊՇՌ հետազոտության, հետազոտությունն անողը պահանջելու է իր մատուցած ծառայության գինը։ Ո՞վ պիտի վճարի, եթե ոչ էլի աշխատողը։ Գժանոց»։
 

Placeholder
Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին. Սա ի՞նչ աբսուրդ որոշում է