Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
11:48 25/12/2021
Տարածաշրջան
Վրաստանում օմիկրոն շտամով հիվանդացության ևս 19 դեպք է գրանցվել
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի օմիկրոն շտամով հիվանդացության ևս 19 դեպք է գրանցվել։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ ավելացնելով, որ այս պահին հարևան երկրում ընդհանուր առմամբ օմիկրոն շտամի հաստատված 49 դեպք կա։
Վրաստանում այս շտամով առաջին հիվանդացության դեպքը գրանցվել է դեկտեմբերի 20-ին։
Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանում օմիկրոն շտամով հիվանդացության դեպքեր չեն գրանցվել։
Placeholder