Հայաստանում կորոնավիրուսից տղամարդիկ ավելի շատ են մահանում, քան կանայք. Ռոմելա Աբովյան
Առողջություն
11:24 25/12/2021
Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսից տղամարդիկ ավելի շատ են մահանում, քան կանայք. Ռոմելա Աբովյան

«Վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազել են 58%-ով՝ հասնելով 141 դեպքի»,- ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում պատվաստումային գործընթացը. Սեզոնային գրիպի և Covid-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով կազմակերպված սեմինարում հայտնեց Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով  վարակվածների 41%-ը արական սեռի ներկայացուցիչ են, 59%-ը՝ իգական։ Մահացածությունների ցուցանիշով, ըստ Ռոմելա Աբովյանի, առաջին տեղում են արական սեռի ներկայացուցիչները՝  57%, իսկ իգական սեռի ներկայացուցիչները կազմում են 43%։

Նա նաև նշեց, որ համաճարակի ժամանակաշրջանում արձանագրվել է 3456 կրկնավարակ, որից 1154 դեպքը գրանցվել է առաջին վարակվելուց մոտ մեկ տարի անց:

Մասնագետը տեղեկացրեց, որ կրկնավարակների 3%-ն են եղել պատվաստված։

Ռոմելա Աբովյանը նաև հայտնեց, որ Հայաստանը դուրս է եկել համաճարակի տարածվածության «կարմիր»՝ անբարենպաստ գոտուց և արդեն գտնվում է «նարնջագույն» գոտում։
 

Placeholder
Հայաստանում կորոնավիրուսից տղամարդիկ ավելի շատ են մահանում, քան կանայք. Ռոմելա Աբովյան