Տյումեն-Երևան չվերթն իրականացնող օդանավի շարժիչը բռնկվել է թռիչքի պահին
Աշխարհում
15:10 25/12/2021
Աշխարհ

Տյումեն-Երևան չվերթն իրականացնող օդանավի շարժիչը բռնկվել է թռիչքի պահին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Utair ավիաընկերության Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է շարժիչի բռնկման պատճառով։ 

«Չվերթը պետք է մեկնարկեր տեղի ժամանակով 07:20-ին: Ինքնաթիռի շարժիչը պայթել է թռիչքի մեկնարկի ժամանակ: Չվերթը չեղարկվել է: Ուղևորների կեսը տուն է գնացել: Նոր չվերթը խոստացել են իրականացնել երեկոյան»,- նշում է կայքը։

«ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել է նաև դեպքի տեսանյութը, որում երևում է օդանավի ձախ թևի հատվածում բռնկումը։

Հիշեցնենք, որ չվերթի համար գրանցվել է 176 ուղևոր, որից 18-ը երեխաներ են։

Placeholder
Տյումեն-Երևան չվերթն իրականացնող օդանավի շարժիչը բռնկվել է թռիչքի պահին