Պատվաստումները 3.8 անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը. Գայանե Սահակյան
Առողջություն
14:50 25/12/2021
Հայաստան

Պատվաստումները 3.8 անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը. Գայանե Սահակյան

«Հայաստանում չպատվաստվածների դեպքում 0,39%-ը , կամ յուրաքանչյուր 337-րդը ենթակա է կորոնավիրուսով վարակման»,- ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպած «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում պատվաստումային գործընթացը. Սեզոնային գրիպի եւCovid -19-ի դեմ պատվաստումներ» թեմայով սեմինարի ժամանակ ասաց  ԱՆ «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ- ի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նա միաժամանակ նշեց, որ երկրորդ դեղաչափ ստացածների 0.08%-ը կամ յուրաքանչյուր 1290-րդը ենթակա է վարակման։

Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստումը 3,8 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։

Նրա փոխացնմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափը ստացածների 1.3%-ն է վարակվել կորոնավիրուսով, իսկ երկու ղեղաչափ ստացածների՝ 1.2%-ը։

Ինչ վերաբերում է հոսպիտալացվածներին, ապա, ըստ Գայանե Սահակյանի,  պատվաստվածների 0.12%-ն են հոսպիտալացվել, որոնցից միայն 0.011%-ն է բուժվել վերակենդանացման բաժանմունքում։

Placeholder
Պատվաստումները 3.8 անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը. Գայանե Սահակյան